«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անցնող օրերին նման միջադեպ չի գրանցվել: Հայկական ԶՈՒ-ն պահպանում է հրադադարի ռեժիմը: Թող ադրբեջանական կողմը կատարվածի պատճառներն իր շարքերում փնտրի», - NEWS.am-ի թղթակցին ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Իր հերթին ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հայտարարեց, որ Հայաստանի ԼՂՀ պաշտպանության ստորաբաժանումները հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանմանը: «Ղարաբաղի ԶՈՒ-ն երբեք միջադեպեր դրդողի դերում հանդես չի գալիս», - ընդգծել է Հասրաթյանը:
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ փետրվարի 7-ին տեղեկություն էին տարածել, թե փետրվարի 6-ին, ժամը 18:40-ի սահմաններում մարտական առաջադրանք կատարելիս «դիպուկահարի կրակոցից զոհվել է շարքային Էշգին Գուլիեւը»: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովի հրամանով մարտական առաջադրանք կատարելիս գործած սխրանքի համար Գուլիեւը հետմահու արժանացել էր «զինվորական ծառայության գերազանցության» 3-րդ աստիճանի մեդալի:
Սակայն ադրբեջանցի զինվորի մահը տեղի է ունեցել ակնհայտ անհասկանալի հանգամանքներում: Ադրբեջանի ՊՆ-ն, ինչ-որ պատճառով չի հրապարակում ուղղությունը (Հայաստանի հետ սահման, ԼՂՀ-ի հետ շփման գիծ), որտեղ իբր զոհվել է զինվորը:
Ավելին, հարց է ծագում, թե ինչ «մարտական հանձնարարություն» է կատարել զինվորը օրվա մութ ժամերին: Ամենայն հավանականությամբ, ինժեներական աշխատանքներ:
Զինվորի մահվան խորհրդավոր հանգամանքները հանգեցնում են մտքին, որ հերթական անգամ գործ ունենք ադրբեջանական սադրանքի հետ: Շատ հավանական է, որ զինծառայող Էշգին Գուլիեւը մահացել է ոչ թե «փետրվարի 6-ի երեկոյան», այլ ավելի շուտ, ասենք հերթական ծախողված դիվերսիաներից մեկի ժամանակ:
Հիմա էլ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը Օլիմպիական խաղերի ընթացքում, Ադրբեջանը «պահարանից հանել է դիակը»՝ ակնհայտորեն փորձելով անվանարկել Հայաստանին եւ Արցախին:




























