Ղրղըզ երիտասարդը Ռուսաստանում Կրասնոյարսկի մարզում շենքի 6-րդ հարկից ցած է նետվել, քանի որ այնտեղ նրան աշխատանքի չեն ընդունել անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով: Այս մասին հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչությունից:
Գերատեսչության տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի, շրջկենտրոնի Սոլնեչնի թաղամասում: Ղրղըզստանի 19-ամյա քաղաքացին շինարարություն է եկել աշխատանքի ընդունվելու նպատակով:
«Քանի որ նա չի ունեցել անհրաժեշտ փաստաթղթեր, նրան մերժել են: Այդ ժամանակ, օգտվելով անվտանգության աշխատակիցների անուշադրությունից, տղան մտել է կառուցվող շենք, բարձրացել 6-րդ հարկ եւ, անհայտ պատճառով ցած ընկել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Երիտասարդը մահացել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























