Բանգլադեշում դեռահաս տղան, վտանգելով սեփական կյանքը, փրկել է եղնիկի ձագին հորտառատ գետում խեղդվելուց: Բելալը`եղնիկի ձագին մեկ ձեռքով գլխի վերևում պահած, անցկացրել է հորդառատ գետի մի ափից մյուսը, որտեղ նրան սպասում էր ընտանիքը։

Երբ Բելալը սուզվել է գետը, ականատեսները հույս չեն ունեցել, որ նա կարող է կրկին ջրի մակերես դուրս գալ: Տեսնելով նրան գետի մյուս ափին՝ հավաքվածներն սկսել են ծափահարել և ողջունել տղայի խիզախ արարքը:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել Բանգլադեշի Նոակխալի շրջանում, որտեղ տեղացած հորդառատ անձրևների և հեղեղի պատճառով եղնիկի ձագն առանձնացել էր ընտանիքից:

Դեպքին ականատես վայրի բնության լուսանկարիչ Հասիբուլ Վահաբը լուսանկարել է Բալալի քաջագործությունը և լուսանկարները տարածել համացանցում: