«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում 32-ամյա Համբարձում Գագիկի Ղուկեյանի ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:
Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում փետրվարի 2-ին, սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 32-ամյա Համբարձում Գագիկի Ղուկեյանը:




























