Մոսկվայում փետրվարի 5-6-ին ոստիկանները ստուգում են իրականացրել, որոնք ուղղված են ուղեւորափոխադրումների ոլորտում խախտումների բացահայտմանը:
Միջոցառման արդյունքում ոստիկանները 10 վարորդների են ձերբակալել, որոնք անօրինական ուղեւորափոխադրումներ են իրականացրել մասնավոր մեքենաներով, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Բոլոր օրինախախտների դեմ, որոնք Տաջիկստանի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ են, վարչական իրավախախտման արձանագրություններ են կազմվել եւ ուղարկվել դատարաններ:




























