Ադրբեջանում տեղի է ունեցել հերթական դաժան սպանությունը: 23-ամյա տղան ողջ-ողջ այրել է իր երեք բարեկամներին:

Սարսափելի հանցագործության պատճառները տարեց բարեկամների ծաղր ու ծանակն է եղել:

Ինչպես ԱՊԱ-ին հաղորդել են Սումգաիթ քաղաքի դատախազությունից, միջադեպի պատճառը 23-ամյա երիտասարդի ու նրա քեռիների միջեւ վիճաբանությունն է եղել:

Ձերբակալվածը իր նախնական ցուցմունքներում նշել է, որ քեռիները հաճախ էին վիրավորում իրեն: Նախօրեին եւս նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել ու տղամարդիկ վատ կորպեվ են արտահայտվել տղայի ծնողների հասցեին: Չդիմանալով վիրավորանքներին՝ տղան որոշել է այրել նրանց:

Հարուցվել է քրեական գործ: