ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Գլեդսթոուն քաղաքի դպրոցներից մեկի աշակերտները եւ ողջ անձնակազմը տարհանվել են` ուսումնական հաստատությունից ոչ հեռու անհայտ անձանց կողմից իրականացրած հրաձգության հետեւանքով: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Երեխաներից եւ ուսուցիչներից ոչ ոք չի տուժել: Նրանք ավտոբուսներով տարհանվել են անվտանգ վայր», - հայտարարել է Գլեդսթոունի ոստիկանության կապիտան Քեն Բաքը: Ըստ ոստիկանի` կրակողներին որոնում են: Դպրոցը շրջափակված է:




























