Արգենտինայում վթարի զոհերի թիվը հասել է 19 մարդու, հայտնում է Associated Press-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բեռնատարի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել էր ավտոբուսին: Հարվածից հետո բեռնատարը եւ ավտոբուսը բռնկվել են, հաղորդում է Polit.ru-ն:
Բեռնատարի վարորդի մեղավորության մասին վկայում է սիրողական տեսագրությունը, որտեղ երեւում է, որ բեռնատարի վարորդը մայրուղով ընթանում է երթեւեկության կանոնների խախտմամբ:




























