ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները ուրբաթ օրը ձերբակալել են մի տղամարդու, որը երկու պայուսակներով փորձել է անցնել Սպիտակ տան ցանկապատը:
Իրավապահ մարմինները փորձում են պարզել իրավախախտի ինքնությունը եւ նրա արարքի դրդապատճառները: Նրան կարող են մեղադրանք ներկայացնել հասարակական կարգը խախտելու եւ նախագահի նստավայրի տարածք ապօրինի ներխուժելու փորձի համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միջադեպի պահին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը չի եղել, նա աշխատանքային այցով Միչիգան նահանգում էր:




























