13 տարվա ընթացքում առաջին անգամ Ճապոնիայի մայրաքաղաքային բոլոր  23 շրջաններում գրանցվել են ձյան առատ տեղումներ: Այս մասին հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ըստ տեղի օդերեւութաբանների` փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը սկսված ձյունը կտեղա մինչեւ կիրակի, իսկ ձյան տեղումների մակարդակը կարող է հասնել մինչեւ 50 սմ:  Այս կապակցությամբ նկատվում է բազմաթիվ գնացքների, ավտոբուսների եւ ավիաչվերթների ձգձգում, իսկ Ճապոնիայի առաջատար  All Nippon Airways, ANA ավիաօպերատորը հարկադրաբար ժամանակավորապես դադարեցրել է բոլոր ներքին չվերթները: