Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական կին Վալերի Թրիերվեյլերը մտադիր է հայց է ներկայացնել  իր լուսանկարները հրապարակած Closer ամսագրի դեմ:

Թրիերվեյլերը հրատարակչությանը մեղադրում է իր անձնական կյանք ներխուժելու մեջ: Ֆրանսիայի նախկին առաջին տիկինն այդպես է արձագանքել Closer –ի կողմից հրապարակված լուսանկարներին, որտեղ երեւում է Մավրիկե կղզու ծովափին ընկերուհիների հետ հանգստացող Թրիերվեյլերը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հաղորդվել էր, որ հենց Closer ամսագիրն էր հունվարի սկզբին առաջինը հայտնել Օլանդի եւ դերասանուհի Ժյուլի Գայեի սիրավեպի մասին: Այնուհետեւ 59-ամյա նախագահը հայտարարել էր Թրիերվեյլերի հետ իր հարաբերությունները խզելու մասին, որի հետ միասին էին 2007թ.-ից: