Մեքսիկայում գրիպը խլել է 421 մարդու կյանք, ուրբաթ օրը հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Հիվանդների ընդհանուր թիվը հասել է 3,7 հազար մարդու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիվանդների մեծ մասը` 390 մարդ, վախճանվել է այսպես կոչված A/H1N1 խոզի գրիպից: Առաջին անգամ վիրուսի համաճարակը բռնկվել էր 2009թ.` Մեքսիկայում: Հիվանդությունը սկզբում հայտնաբերվել էր միայն խոզերի մոտ, սակայն շուտով գրիպի ախտանշաններ էին սկսել ի հայտ գալ նաեւ մարդկանց մոտ: Կարճ ժամակահատվածում A/H1N1 գրիպը տարածվել էր շատ երկրներում:




























