Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրի ազգային օդերեւութաբանական վարչության փոխանցմամբ՝ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, իսկ օջախը գտնվել է 50 կմ խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում, ցունամիի վտանգի մասին եւս չի հայտարարվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր «Տոկիո էլեկտրիկ Փաուեր» ընկերության տվյալներով՝ ատոմակայանում երկրաշարժի հետ կապված ոչ մի միջադեպ չի գրանցվել: