35 մարդուց բաղկացած զբոսաշրջիկների խումբը Պիլկոպատա բնակավայրի մոտ սողանքի պատճառով արգելափակվել է Պերուի Կուսկո շրջանում, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Զբոսաշրջիկների ազգությունը չի նշվում: Հայտնի է, որ նրանք այցելել են Մանու ազգային պարկ, իսկ վերադարձի ճանապարհին ստիպվածխ են եղել կանգ առնել՝ սողանքի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Սկզբում զբոսաշրջիկների թիվն ավելին է եղել (50 մարդ), սակայն նրանց մի մասը որոշել է իր ռիսկով լքել վտանգավոր տարածքը՝ անցնելով քարերի ու ցեխի միջով:

Մնացածը սպասում են օգնության Պիլկոպատա բնակավայրից: Ուժեղ անձրեւի եւ շարունակվող սողանքային երեւույթների պատճառով փրկարարական տեխնիկան դժվարանում է մոտենալ դեպքի վայրին: