Ավստրալիայի նավատորմի նավաստիները մոտ 350 կգ հերոին են ոչնչացրել։ Այն առգրավել էին Տանզանիայի ափերում բռնված նավից, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը։
Առգրավված խմբաքանակի արժեքը տեղի արժույթով մոտ 700 մլն է գնահատվում ($630 մլն), փոխանցում է ABC-ն։ Նախքան հերոինը ծովը լցնելը, նավաստիները նմուշներ են վերցրել ուսումնասիրության համար, հայտնում է Mignews.ru-ն։
Հնդկական օվկիանոսում ծառայություն իրականացնող ավստրալական «Մելբուռնը» կասկածելի նավը կանգնեցրել էր փետրվարի 5-ին։ Խուզարկության ընթացքում մաքսանենգ ապրանք էր հայտնաբերվել, որն առգրավվել էր։
Նավի անձնակազմի ճակատագրի մասին տեղեկություններ չկան։




























