Անգլիայի եւ Ուելսի շատ շրջաններում վտանգի չորս բալանոց սանդղակի երրորդ՝ «նարնջագույն» աստիճան է հայտարարվել՝ հորդառատ անձրեւների հետ կապված։
Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը հայտնում է, որ Թագավորության 450-ից ավելի շրջաններում ջրհեղեղի սպառնալիք է հայտարարված։
Ըստ մասնագետների՝ մի շարք շրջաններում քամու արագությունը գերազանցում է 110 կմ/ժ-ը։ Փոթորիկն առանց էլեկտրականության է թողել հազարավոր տներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եղել է աղետյալ գոտում եւ եւ շփվել ամենից շատ տուժած Սոմերսեթ կոմսության բնակիչների հետ։ Վարչապետը խոստացել է անել իրենից կախված ամեն ինչ՝ իրավիճակի կարգավորման եւ աղետի հետեւանքները վերացնելու համար։
Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ բրիտանական կառավարությունը ջրհեղեղի դեմ պայքարի համար ներգրավել է բանակը։ Զրահապատ մեքենաներով զինվորականներրը մթերք են մատակարարում տուժած շրջանների բնակիչներին եւ անհրաժեշտության դեպքում տարհանում նրանց։ Ըստ օդերեւութաբանների՝ Մեծ Բրիտանիայում անձրեւներն ու փոթորիկները չեն դադարի մինչեւ կիրակի։




























