Նիդերլանդների մայրաքաղաքում բացվել է Կարմիր լամպերի գաղտնիքների թանգարանը՝ նվիրված Ամստերդամում մարմնավաճառության պատմությանը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Մելհերա դե Վինդայի թանգարանի հիմնադրին:

Թանգարանը գտնվում է հայտնի Կարմիր լամպերի թաղամասի նախկին հասարակաց տան տարածքում: Կազմակերպիչները համարում են, որ այն դուր կգա բոլորին, որոնք հետաքրքրվում են սիրո քրմուհիների աշխատանքի մանրամասներով, բայց չեն պատրաստվում օգտվել նրանց ծառայություններից: Թանգարանն աշխատում է կեսօրից մինչեւ կեսգիշեր, մուտքի համար պետք է վճարել 7,5 եվրո, հաղորդում է Vokrugsveta.ru-ն:

Թանգարանի այցելուները կարող են տեսնել սենյակները, որտեղ մարմնավաճառուհիներն ընդունել են իրենց հաճախորդներին: Կցուցադրվի ֆիլմ այդ ինդուստրիայի աշխատակիցների մասին: Մարմնավաճառները, սովորաբար աշխատել են օրական 11 ժամ, իսկ նրանց միջին եկամուտը, հարկերը վճարելուց հետո կազմել է օրական 150 եվրո: Օրական աղջիկներն ընդունել են միջինը 6 հաճախորդի: