Բաքվում շենք է փլվել. կան զոհեր:
Ինչպես հաղորդում է ANS PRESS-ը, ողբերգությունը տեղի է ունեցել քաղաքի Սաբուչինսկի շրջանում: Շենքի փլուզման պատճառները հայտնի չեն: Տեղի ունեցածի պատճառով մանկահասակ երեխա է մահացել:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ դեռեւս մի քանի մարդ կա:
Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի փրկարարները:




























