Թուրքիայի Վան նահանգի Սարայի շրջանում հերթապահություն իրականացնող զինվորական մեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ի գիշերը, երբ Իրանի հետ սահմանակից Ռասիմ Չոմեզի զինվորական հենակետին պատկանող մեքենան ծառայություն է իրականացրել։

Նշվում է, որ մեքենան սառած ճանապարհին սահել է, որից հետո դուրս եկել ճանապարհից եւ գլորվել ձորը։

Վթարի հետեւանքով մահացել է 3 եւ վիրավորվել՝ 18 զինվորական։