Գործազուրկ հնդիկը 1700կմ ճանապարհ է անցել, որպեսզի վերցնի BBC-ի վիճակախաղով շահած իր 300 հազար ֆունտ գոյություն չունեցող գումարը:
Mirror-ը տեղեկացնում է, որ 41-ամյա Ռաթան Կումար Մալբիսոին երկու տարի առաջ հաղորդագրություն է ստացել, որով տեղեկացրել են, որ ինքը վիճակախաղով մեծ գումար է շահել:
Ռաթան Կումարը գաղափար անգամ չի ունեցել, որ խարդախության զոհ է դարձել: Նա մի քանի անգամ կապվել է խաբեբաների հետ, տվել նրանց իր տվյալները, պահանջել գումարը, բայց ապարդյուն:
Չկարողանալով ոչ մի կերպ ստանալ իր «շահած գումարը»` աղքատ գյուղացին ընկերներից պարտքով գումար է վերցրել և, անտեսելով ցուրտ եղանակը, միայն վերնաշապիկ ու տաբատ հագած՝ Հնդկաստանի Օրիսա գյուղից ճանապարհորդել է Դելի, որպեսզի հասնի BBC-ի գրասենյակ և վերցնի իր շահումը:
Դելիում նա արդեն պարզել է, որ խարդախության զոհ է դարձել։




























