Վլադիվոստոկում քրեական գործ են հարուցել քաղաքի բնակիչներից մեկի դեմ՝ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի փաստով:

Քննության տվյալով՝ 2013-ի մայիսից 2014-ի հունվար ընկած ժամանակահատվածում նա մոտ հազար թափառող շների կերակրել է կենդանիների մահվանը հանգեցնող դեղամիջոցներով հագեցած մսամթերքով:

Ոստիկանները կասկածյալի բնակարանից առգրավել են համակարգչային բլոկ, երկու ատրճանակ, հրացան, շագանակագույն նյութով չորս պոլիէթիլենային փաթեթ, դեղորայքի տուփեր:  

«Կասկածյալը խոստովանական ցուցմունքներ է տվել: Նա պատմել է, որ համացանցում տեղեկություն էր գտել, թե ինչ դեղորայքներով կարելի է վերացնել թափառող շներին», - հայտնում է Պրիմորյեի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ «դոգհանթերով» թունավորված շան ոչ մի դի դեռ չի հայտնաբերվել:

Հաղորդվում է նաեւ, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Տղամարդը երկրից չբացակայելու ստորագրություն է տվել, նրան սպառնում է վեց ամսվա ազատազրկում, հայտնում է «Ինտերֆաքսը»: