Մեծ Բրիտանիայում չդադարող անձրեւները հանգեցրել են Թեմզա գետի մակարդակի բարձրացմանը:

Գետը կարող է ջրհեղեղների պատճառ դառնալ 14 քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում: Արդեն հիմա ջուրը խանգարում է Դենվոնի ու Քորնուելլի երկաթուղու աշխատանքներին: Ուելսում ջրհեղեղները հանգեցրել են էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներին: Տասնյակ հազարավոր տներ հոսանքազրկվել են:

Զինվորականներն արդեն ամրացնում են գետի վնտանգավոր հատվածներում գտնվող ամբարտակները: Նրանք նաեւ հատուկ տեխնիկայի միջոցով սննդամթերք ու անհրաժեշտ պարագաներ են հասցնում ամենաշատ տուժած հատվածների բնակիչներին: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ փոթորիկներն ու հորդառատ անձրրեւները չեն դադարի առնվազն մինչրեւ կիրակի օրը: