Փարիզում կայացել է ցույց, որի մասնակիցները պահանջել են արգելել FEMEN կազմակերպության գործունեությունը:

Ակցիայի կազմակերպիչները՝ տեղական կաթոլիկ ասոցիացիաները ու աջ ուժերը, ֆրանսիական իշխանություններին մեադրել են սկանդալային ակտիվիստուհիների «ամենաթողական գործունեության» համար, ինչպես նաեւ նրանց ակցիաների հանդեպ հանդուրժողականության: FEMENիստուհիներին նրանք մեղադրել են «կրոնի, Աստծո ու քրիստոնյա Եվրոպայի հանդեպ ատելության մեջ»:

Ֆրանսիայի քրիստոնյաներին վրդովվեցրել է Ֆրանսիայի խորհրդանիշ Մարիաննայի պատկերով նամականիշի բաց թողումը: Որպես Մարիաննայի նախատիպ նկարիչը վերցրել է FEMEN-ի առաջնորդուհի Իննա Շեւչենկոյին: