Ռուսաստանում Սպառողների իրավուքների պաշտպանության միությունը Մոսկվայի դատարանում հայց է ներկայացրել «Տրիկոլոր ՏՎ», «Ակադո», «ՆՏՎ Պլյուս» եւ «Բիլայն» օպերատորների դեմ, որոնք արգելափակել էին  «Դոժդ» հեռուստաալիքը: Այս մասին հաղորդվում է կազմակեպության կայքում:

Իր հայտում Միությունը պահանջում է դադարեցնել «Դոժդ» եւ «Դոժդ» HD հեռուստաալիքների արգելափակումը:

«Դատարան դիմելու պատճառը սպառողների բազմաթիվ բողոքներն էին, որտեղ բաժանորդները հայտնում էին հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ  օպերատորների կողմից պայմանգրերի պայմանները խախտելու մասին», - ասվում է Միության մամուլի հաղորդագրության մեջ:

Օպերատորները հեռտուստաալիքն անջատելու պատճառ են նշում խմբագրության քաղաքականության անհամապատասխանությունը տվյալ փաթեթների ձեւավորման սկզբունքներին: 

Նշենք, որ ռուսական դատարաններում այժմ  կան նաեւ հայցեր` ուղղված ալիքի դեմ:

Հիշեցնենք, նաեւ, որ  «Դոժդ» հեռուստաալիքի շուրջ աղմուկը բարձրացել էր հունվարի 26-ին, երբ կայքում տեղադրվել էր հարցում`   «Արժե՞ր արդյոք հանձնել Լենինգրադը`հարյուր-հազարավոր մարդկային կյանքեր պահպանելու համար»: Նման ձեւակերպումը բազմաթիվ հեռուստադիտողների եւ հասարակական գործիչների  դժգոհությունն էր հարուցել: