Տխուր կամ ուրախ սմայլերն ազդում են մարդու ուղեղի վրա, հետազոտության արդյունքում պարզել են ավստրալիացի գիտնականները: Նրանք ասում են, որ սմայլերն ակտիվացնում են ուղեղի այն հատվածները, որոնք, որպես կանոն, աշխատում են այն պահերին, երբ մարդը նայում է իրական դեմքերին: Գիտնականները ենթադրում են, որ սմայլերն այդքան տարածված են, քանի որ ուղեղը դրանք վերամշակում է որպես իրական դեմքեր:

«Սմայերը» նոր լեզում են, որը մարդն է ստեղծել: Դրա համար մարդու ուղեղում ձեւավորվել է ակտիվության նոր տեսակ»,- ասել է դոկտոր Օուեն Չերչեսը Ֆլինդերսի համալսարանի հոգեբանության դպրոցից:

Ինչպես հայտնաբերել են գիտնականները, մարդիկ սմայլերն ընկալում են նույն կերպ, ինչպես իրական դեմքերին: Հետազոտոզները խոստովանում են, որ իրենց զարմացրել են արդյունքները, հաղորդում է  FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ին:

«Մարդը նեյրոններով է արձագանքում սմայլիկներին: Մինչեւ 1982թ.-ը որեւէ պատճառ չկար համադրել «:)» նշանները, որպեսզի գլխուղեղի կեղեւում ակտիվանան դեմքերի ճանաչողության համար պատասխանատու հատվածները, սակայն այժմ դա տեղի է ունենում, քանի որ մեզ մոտ դրանք իրենցից ներկայացնում են ժպտացող դեմքեր»,- ասել է Չերչեսը:

Գիտնականը հավելել է, որ արհեստական այս ռեակցիան ուսումնասիրության համար հետաքրքիր առարկա է հանդիսանում: Նշենք, որ առաջին սմայլերն ի հայտ են եկել 1862թ.-ին նախագահ Աբրահամ Լինքոլնի ելույթի սղագրությունում:

Սղագրության մեջ ներկայացված էր լսարանի ռեակցիան Լինքոլնի ելությի ընթացքում, օրինակ՝ ծափահարություններն ու ծիծաղը: Ժամանակակից սմայլերի հեղինակը Սքոթ Ֆալմանն է, ով առաջարկում է «:)» եւ «:(» օգտագործել լուրջը կատակից տարբերելու համար:

Ընդ որում ժպտացող դեղին դեմքը ստեղծվել է դեռ 1963թ.-ին ամերիկացի նկարիչ Հավրի Բոլի կողմից: Նա մշակել էր այն մի ընկերության պատվերով, որի ղեկավարությունն այդ կերպ ցանկանում էր հիշեցնել իր ծառայողներին այցելուներին ժպտալու մասին: Ծախսելով 10 րոպե՝ նկարիչը վաստակել էր 45 դոլար: