Պաշտոնաթող ամերիկացի զինծառայողը 30 տարի բանտում կանցկացնի` գաղտնի տեղեկությունները որպես  ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից ներկայացած ԱՄՆ-ի ՀԴԲ-ի գործակալներին հանձնելու համար:

Հաղորդվում է, որ Վիրջինիա նահանգի բնակիչ 40-ամյա  Ռոբերտ Հոֆմանը քսան տարի զինվորական ծառայության մեջ է եղել, եւ նրան հասանելի է եղել գաղտնի տեղեկությունը:

Ըստ քննության`2012թ. հոկտեմբերին նա փորձել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը վերաբերող փաստաթղթեր հանձնել ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ ներկայացած մարդկանց:  Իրականում նրանք ՀԴԲ-ի գործակալներ էին եղել: Անցյալ տարվա ամռանը դատարանը Հոֆմանին մեղավոր էր ճանաչել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  The Associated Press-ը:

Նորֆոլք քաղաքի դաշնային դատարանը Հոֆմանին դատապարտել է 30 տարվա ազատազրկման: Պետք է նշել, որ առաջադրված մեղադրանքներով` նախկին զինծառայողին ցմահ ազատազրկում էր սպառնում: