Բրիտանական խորհրդարանը ընդունել է օրինագիծ, որն արգելում է մեքենաներում երեխաների ներկայությամբ ծխել, հաղորդում է Agence France-Presse-ը: Ինչպես պարզաբանում է The Daily Express-ը, նախագիծը վերաբերում է միայն Անգլիային ու Ուելսին:

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել  376 պատգամավոր, դեմ՝ 107: Օրինագծին կողմ է հանդես եկել նաեւ վարչապետ Դեւիդ Քեմերոնը, ով քվեարկությանը ներկա չի եղել:

BBC News-ի տեղեկություններով՝ կառավարությունը ծրագրում է օգտվել հնարավորությունից ու պատիժ սահմանել ծխելն արգելող օրենքը խախտելու համար, փոխանցում է «Lenta.ru»-ն:

2007-ից ի վեր՝ Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում փակ հանրային տարածքներում ծխելն արգելվում է: