Google-ը շուկայական կապիտալի առումով ամենախոշոր ձեռնարկությունների ցանկում փոխարինել է նավթային ExxonMobil ընկերությանը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, հայտնում է Agence France-Presse-ը: Ցանկում  Google-ը երկրորդ տեղում է հայտնվել իր պատմության մեջ առաջին անգամ:

ԱՄՆ-ի բորսաներում երկուշաբթի օրը՝ փետրվարի 10-ին, Google-ի շուկայական կապիտալը կազմել է 394 մլրդ դոլար, իսկ  ExxonMobil-ինը՝ 388 մլրդ դոլար:

Երկու ընկերությունների բորսայական գնահատումները փետրվարի 10-ին նվազել են, սակայն ExxonMobil-ը Google-ից ավելի է էժանացել, հայտնում է  lenta.ru-ն:

Աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունների ցանկը գլխավորում է Apple-ը, որի  շուկայական կապիտալը, փետրվարի 10-ի դրությամբ, 472 մլրդ դոլար է կազմել:

Apple-ը աշխարհի ամենաթանկարժեք ընկերություն էր դարձել  2011թ.՝ կոչումը խլելով ExxonMobil-ից:

Հետագա տարիներին ExxonMobil-ը մի քանի անգամ առաջ էր անցել Apple-ից, սակայն iPhone-ի արտադրողին հաջողվել էր իրեն վերադարձնել աշխարհի ամենաթանկարժեք ընկերության կոչումը: