Մոսկվայի արեւելքում ինքնասպանության փորձից հետո ոստիկանը հայտնվել է հիվանդանոցում:

Փետրվարի 11-ի առավոտյան  ՆԳՆ Մոսկվայի Կենտրոնական օկրուգի ոչ գերատեսչական ստորաբաժանման աշխատակիցը գնացել է իր կնոջ Լոբաչիկի փողոցում գտնվող աշխատավայր եւ փորձել է ինքնասպան լինել՝ ծառայողական զենքից կրակելով իր գլխին, հայտնել են ՆԳՆ ԳՎ-ի մամուլի ծառայությունից:

Արդյունքում իրավապահը գլխի հրազենային վնասվածք է ստացել եւ ծանր վիճակում հոսպիտալացվել:

Փաստի առթիվ ստուգում է սկսվել, ճշտվում են կատարվածի բոլոր հանգամանքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: