Ռուսաստանում թմրանյութերի առեւտրականները իրենց «ապրանքը» գովազդել են SMS-ների միջոցով: Թմրանյութ վաճառելու կասկածանքով ոստիկանները ձերբակալել են 6 մարդու: Նրանք բոլորը 20-25 տարեկան են, Բաշկիրիայի բնակիչներ, նախկինում դատապարտված չեն եղել, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով իրավապահներին:
Թմրանյութի դիլերներն ունեցել են սպառման 4 կետ՝ քաղաքի Կրանսոգվարդեյսկի, Նեւսկի եւ Կիրովի շրջաններում: «Ապրանքի» համար հնարավոր է եղել վճարել նաեւ էլեկտրոնային տարբերակով:
Գովազդային հաղորդագրության մեջ նշվել է հեռախոսահամարն ու սպառման կետի հասցեն:
Ձերբակալման պահին նրանցից մեկի բնակարանում հայտնաբերվել է ավելի քան մեկ կգ խոտաբույս, փաթեթ, կշեռք եւ 20 բջջային հեռախոսներ, որոնք օգտագործվել են գաղտնի մնալու համար:




























