Մոսկվայի ոստիկանությունը կանխել է գործարարի դեմ մահափորձը՝ վնասազերծելով նրա մեքենայի տակի ռումբը:
«Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները կանխել են առեւտրային կառույցներից մեկի տնօրենի տեղակալի դեմ մահափորձը: Այսօր առավոտյան 37-ամյա քաղաքացին իր մեքենայի տակ կասկածելի առարկա է հայտնաբերել եւ զանգահարել «02»,-հայտնել է ՆԳՆ-ի Մոսկվայի վարչության մամուլի ծառայության պետ Անդրեյ Գալիակբերովը:
Ըստ նրա՝ ոստիկանության աշխատակիցները շղթայել են դեպքի վայրը եւ կանչել ականազերծողներին, որոնք վնասազերծել են մեքենայի տակի ռումբը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























