Երբեմն նույնիսկ ամենապարզ առաջադրանքներն անլուծելի են թվում: Քեմբրիջի համալսարանի մասնագետների կարծիքով՝ ամբողջ խնդիրը կայանում է ինքնազգացողության մեջ:
Եթե մարդն անձնական ու սոցիալական առումով իրեն անօգնական է համարում, ապա նա կարող է առաջադրանքներն ավելի ծանր ընկալել ֆիզիկական տեսակետից:Դա ապացուցել են փորձերը: Սկզբում գիտնականները 145 ուսանողից բաղկացած խումբ են հավաքել: Նրանց մի քանի պնդում են ներկայացրել, պետք էր ասել, որքանով են այդ պնդումները վերաբերում իրենց աշխարհընկալումներին: Օրինակ. «Ես կարող եմ ստիպել մարդկանց լսել ինձ»: Պետք էր գնահատել, որքանով են մարդիկ իրենց ուժեղ համարում սոցիալական փոխհարաբերությունների շրջանակներում: Հետո կամավորներին խնդրել են բարձրացնել արկղերն ու գուշակել դրանց քաշը: Որքան քիչ էր մարդն իրեն ուժեղ համարում, այնքան ծանր էր թվում արկղը:Երկրորդ փորձը. 41 կամավորի առաջարկել են տեղավորվել բազկաթոռում: Առաջին դիրքը գնահատվում էր գերակշռող(մեկ ձեռքը ձեռքի բռնակի վրա, մյուսը՝ կողքի սեղանին): Երկրորդ դիրքը ենթադրում էր իջեցված ուսեր ու ձեռքեր՝ սեղմված ոտքերի տակ: Դրանից հետո դարձյալ պետք է արկղեր բարձրացնեին ու որոշեին քաշը:
Եթե գերակշիռ դիրք էին գրավում, ավելի ճիշտ էին որոշում քաշը:Երրորդ փորձին մասնակցել է 68 կամավոր, որի ընթացքում պետք էր հիշել ժամանակները, երբ իրենց ուժեղ են զգացել եւ հակառակը: Դարձյալ պահանջվում էր գնահատել արկղերի քաշը: Հիշելով ուժեղ ժամանակների մասին արկղերի քաշն ավելի ճիշտ էին գնահատում: Հավանաբար, անօգնականության զգացումը ֆիզիկական առաջադրանքներն ավելի ծանր էր դարձնում: Այդ կերպ օրգանիզմը փորձում էր պաշտպանել այն քիչ քանակությամբ ուժը, որն ուներ, հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով Medical News Today-ին:



























