Ֆրանսիայի դատարանի որոշմամբ` Մայքլ Ջեքսոնի հինգ երկրպագուներ մեկ եվրո փոխհատուցում են ստացել`  երգչի մահիս ստացած «զգացմունքային վնասի» համար:

Դատարանը Ջեքսոնի 34 երկրպագուների հայց էր ստացել, որոնք բոլորն էլ ուղղված էին եղել երգչի բժիշկ Կոնրադ Մյուրեի դեմ, որը 2011-2013թթ.  իր պատիժն էր կրում` երգչի ոչ կանխամտածված սպանության համար, հայտնում BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ Օռլեանի  դատարանի վճռի` հինգ եկրպագուներ կարողացել էին ապացուցել  իրենց տառապանքները: Ըստ նրանց փաստաբանների` սա համաշխարհային դատական պրակտիկայում նմանատիպ առաջին դեպքն է:  

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել էր 2009թ. հունիսի 25-ին` 50 տարեկան հասակում, ցավազրկող ուժեղ դեղամիջոցի մեծ չափաբաժին ընդունելու հետեւանքով: