Ծայրահեղական մահմեդականների մի խումբ կոչ է արել աղոթել, որպեսզի Սոչիի Օլիմպիադայի ընթացքում երկրաշարժ լինի՝ հիմնավորելով, որ դա անհրաժեշտ է «ռուս անհավատների» դեմ պայքարի ժամանակ զոհված մահմեդականների վրեժը լուծելու համար:

Նման հայտարարությամբ հանդես է եկել «Կովկասյան էմիրաթի» մարզային մասնաճյուղը, որի գլխավոր նպատակը ռուսական Հյուսիսային Կովկասի տարածքում  իսլամական պետություն ստեղծելն է:  

Համացանցում տարածված հայտարաության մեջ Սոչիի օլիմպիադան անվանվել է «անաստվածների եւ հեթանոսների խաղեր», դրա կազմակերպիչներին անվանել են  «խոզեր»:

Որոշ օլիմպիական միջոցառումներ տեղի են ունենում այն տարածքներում, որտեղ  մի ժամանակ ապրել էին էթնիկ չերքեզները, եւ որտեղից նրանք արտաքսվել էին XIX դարում:

Ըստ ուղերձի հեղինակների` դա հավասարազոր է  «սատանայական պարերի»` ռուսական բանակի դեմ պայքարած մահմեդականների գերեզմանների վրա:

Անցյալ տարի «Կովկասյան էմիրաթի» առաջնորդներից Դոկու Ումարովը իր հետեւորդներին կոչ էր արել տապալել Օլմպիադան: