Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում փետրվարի 11-ի գիշերը ռելսերից դուրս են եկել ածուխ տեղափոխող վագոններ:
ԱԻՆ տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել Խրեբետ-Ուրժումկա հատվածում: Ռելսերից դուրս են եկել ու կողաշրջվել 25 վագոններ:
«Զոհեր ու տուժածներ չկան, էկոլոգիական անվտանգությանը սպառնալիք չկա»,-նշել են ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջադեպի արդյունքում այդ հատվածում գնացքների երթեւեկը դադարեցված է:
Երկաթուղայինները վթարված հատվածում վերականգնողական աշխատանքներ են տանում:




























