Կոշտաբուրդ ֆոքստերյերը՝ Սքայ մականունով, դարձել է ԱՄՆ-ի Westminster Kennel Club Dog Show շների ցուցահանդեսի հաղթողը: Միջոցառումն ավարտվել է Նյու Յորքում ուշ երեկոյան:
Հինգամյա Սքայը, որը մրցույթին մասնակցելու համար ժամանել էր Քալիֆորնիայից, շրջանցել է վեց մրցակիցներին: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Էլլի մականունով ձյունաթույր պուդելը:
Նշվում է, որ որպես նյութական մրցանակ հաղթողին շնորհվել է արծաթե կերաման: Հաղթողն ավանդույթի համաձայն չի մասնակցի նմանատիպ մրցույթների: Առաջիկա օրերին Սքային լավագույն ռեստորաններից մեկում ստեյք կառաջարկվի, որից հետո նրան կայցելի միլիարդատեր Դոնալդ Տրամպը:
Ամենամյա դոգ-շոուին մասնակցելու էին եկել մոտ երեք հազար շներ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:



























