Ճարպակալման ու դիաբետի համաճարակը, որը գրավել է հարուստ երկրները, շուտով կարող է վրա հասնել նաեւ ոչ հարուստ պետություններին, հաղորդում են փորձագետները:

Բացահայտվել է հարաբերակցությունը հեռուստացույցների, ավտոմեքենաների, համակարգիչների թվի աճի եւ դիաբետի եւ շաքարախտի հիվանդությունների թվի աճի միջեւ ցածր միջին եկամուտ ունեցող երկրներում:

Աշխատանքի ղեկավար Սքոթ Լիրը Վանկուվերում Սայմոն Ֆրեյզերի համալսարանից նկարագրում է հետաքրքիր օրինաչափություն. «Մենք բարձր եկամուտներ ունեցող երկրներում որեւէ միտում չենք նկատել, որը կարող է կապել կենցաղային տեխնիկայի առկայությունը ճարպակալման ու դիաբետի հետ: Սակայն մյուս երկրներում սերտ կապ գոյություն ունի եւ այն ավելի արտահայտիչ է, որքաբ ցածր է երկրում միջին եկամուտների մակարդակը»:

Օրինակ, ճարպակալման հակվածությունը 3.4  տոկոսով ավելացել է նրանց շրջանում, ովքեր հեռուստացույց, ավտոմեքենա ու համակարգիչ չեն ունեցել, 14.5 տոկոսով՝ երբ ունեցել են: Տեղեկությունները հավաքել են 17 երկրներում՝ Կանադայից մինչեւ Զիմբաբվե, հաղորդում է Inopressa-ն:

Գիտնականները նաեւ հայտնաբերել են. աղքատ երկրներում անձնական հեռուստացույց, ավտոմեքենա ու համակարգիչ ունեցողների ֆիզիկական ակտիվությունը 31 տոկոսով պակաս է, իսկ կոնքի լայնությունը 9 սմ-ով ավել է նրանց համեմատ, ովքեր չունեն:

Բայց ինչո՞ւ հարուստ երկրներում այս կապը չի երեւում: Գիտնականները ենթադրում են, որ ավտոմեքենաներն ու էլեկտրական տեխնիկան արդեն հասցրել են բացասաբար ազդել առողջության վրա: