Բացառիկ շրջագայությունն ԱՄՆ-ում, որի շրջանակներում որսորդ Ռիք Դայերն ու իր օգնականն առաջարկում են տեսնել իսկական «Բիգֆութի» դիակ, խափանման եզրին է հայտնվել:

Օրերս խափանվել է Արիզոնայում տեղի ունեցող ցուցահանդեսը. ինչպես հաղորդել են շրջագայության կազմակերպիչները, չի հաջողվել համապատասխան վայր գտնել բացառիկ ցուցանմուշի տեղադրման համար: Ցուցահանդեսի կազմակերպիչն է իրեն «Լրտես Յեթիի համար» անվանող Ռիք Դայերը: Նրա վեբ-կայքում ասվում է. «Ես հետեւում էի էակին: Կրակեցի նրա վրա: Արցունքն աչքերիս  հետեւում է նրա վերջին շնչին»: Դայերի խոսքով դա տեղի է ունեցել 2012թ.-ին:

Հաղորդում են, որ նրա օգնական Էնդրյու Քլեյսին բանակցություններ էր վարում ցուցահանդեսի անցկացման համար: Ինչպես սպասում էր կազմակերպիչը, առեւտրի կենտրոններն ու այլ վայրեր պետք է շահագրգռված լինեին: Սակայն ոչ ոք չի շտապել հրավիրել նրանց: Պատճառն այն է, որ Դայերը պատմության մեջ Յեթիին վերաբերող առասպելականացումներից մեկի կազմակերպիչն է:

2008թ.-ին նա արդեն հայտարարել էր, որ Յեթիին կրակել է ու նույնիսկ պատրաստ էր մարմինը վաճառել ամենաբարձր գինն առաջարկողին: Արդյունքում պարզվել է, որ խոսքն իրականում ռետինե տիկնիկի մասին է՝ լցված ջրով ու սառեցված: Մի քանի ամիս Դայերը ստիպված էր թաքնվել:

Հավանաբար վատ համբավի պատճառով չի հաջողվել ցուցահանդեսի անցկացման համար վայր գտնել, քանի որ ոչ ոք հանձն չի առել վճարել շոուի համար:

Սակայն Դայերն ու Քլեյսին պնդում են, որ ողջ երկրով շրջագայության դուրս եկած մարմինը հերթական կեղծիքը չէ, հաղորդում է FederalPost-ը: