Համացանցի չինացի օգտատերերի շրջանում կայծակնային արագությամբ տարածվել է շատակերության զոհ դարձած կնոջ մասին տեղեկությունը, որի ստամոքսն այրվել է բժիշկների աչքի առջեւ:

Հաղորդվում է, որ Չինաստանի Ցզյանսու նահանգի հիվանդանոց է տեղափոխվել 58-ամյա մի կին, որը բողոքել է փորի շրջանում սուր ցավերից: Բժիշկները հարցեր են տվել նրան եւ պարզել, որ կինը մեծ քանակությամբ չինական կծու ուտելիքներ է կերել:

Հետագա դիագնոստիկան ցույց է տվել, որ գործ ունեն ստամոքսի պատռվածքի հետ: Վիրաբույժները շտապ վիրահատել են կնոջը եւ հեռացրել պատռված ստամոքսը: Սակայն վնասված օրգանի հեռացումից հետո բժիշկները ցնցող տեսարանի ականատես են դարձել. կնոջ ստամոքսը այրվել է հենց վիրահատարանում, կարծես նրանում այրվող գազ է եղել:

Բժիշկները չեն շտապում մեկնաբանել տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ իրենք մինչ այժմ ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Rocket News 24-ը: