Իլինոիսի համալսարանի գիտնականները վստահ են. եթե երիտասարդները վիրտուալ իրականության մեջ չարագործների դեր են խաղում, նրանց մոտ ցանկություն է առաջանում պատժել անծանոթ մարդում: Մասնագետների կարծիքով՝ որոշ խաղեր կարող են նվազեցնել ինքնավերահսկողության մակարդակը: Ստուգելու համար գիտնականները հավաքել են 194 կամավորի ու խնդրել մասնակցել երկու փորձի:

Առաջին փորձի շրջանակներում պահանջվոըմ էր 5 րոպե խաղալ Սուպերմենի դերը(դրական հերոս) կամ Վոլան-դե-Մորթի(բացասական հերոս): Կային նաեւ չեզոք հերոսներ: Խաղի ընթացքում  պետք էր դիմակայել հակառակորդին: Իսկ մյուս փորձի ընթացքում կամավորները շոկոլադ ու  կծու սոուս էին փորձում՝ մեկը շոկոլադ, մյուսը՝ սոուս:

Եթե սկզբնանպես մարդը դրական հերոսի դերում էր, նա երկու անգամ ավելի շատ հեղուկ շոկոլադ էր լցնում հաջորդ մասնակցին, քան սոուս: Ընդ որում շոկոլադն ավելի շատ էր այն մարդկանց ցուցանիշների համեմատ, ովքեր չեզոք կամ բացասական հերոսների դերում էին: Իսկ Բացասական հերոսների դեպքում մարդիկ երկու անգամ ավելի շատ կծու սոուս էին լցնում:

Անկախ փորձը ցույց է տվել. ակտիվ խաղն ազդում է մարդու վարքագծի վրա: Հատկանշական է, որ փոփոխությունները տեղի են ունենում, թեեւ խաղացողներն իրենք խոսում են հերոսների հետ իրենց չնչին նույնականացման մասին: Սակայն խաղի մեջ ներգրավվածությունը կարեւոր դեր է խաղում, հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով Medical News Today-ին: