Լուսնագնաց «Յույտուն» («Նեֆրիտե ճագար»), որի վրա վերջերս անսարքություն էր հայտնաբերվել, արդեն «արթնացել է»: Այս մասին հայտնել է Լուսնի չինական հետազոտության ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Պեյ Չժաոյույը:
Ըստ նրա` ներկայումս վերականգնվել է լուսնագնացի աշխատանքը, սակայն գիտնականները դեռ շարունակում են վերլուծել եւ ստուգել անսարքությունները, հայտնում է Xinhua-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին լուսնագնացը երկրորդ անգամ քնի ռեժիմի էր դրվել, քանի որ դրա կառավարման համակարգում անսարքություններ էին նկատվել: Գիտնականները նախապես պարզել էին, որ անսարքությունները ծագել են «Լուսնի մակերեւույթի շրջակա բարդ միջավայրի պատճառով»:



























