Դանիայի Վիդեբեկ քաղաքի Jyllands կենդանաբանական այգու աշխատակիցները մտադիր են քնեցնել եւս մեկ ընձուղտի` Մարիուս անունով: 

Հաղորդվում է, որ միանգամայն առողջ յոթ տարեկան Մարիուսը խառնուրդ է, եւ այդ պատճառով էլ սերունդ չի կարող տալ, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով The Guardian-ը:

Ըստ Կենդաներիների բազմացման եվրոպական ծրագրի`  եթե կենդանաբանական այգում հայտնվի էգ ընձուղտ, ապա Մարիուսին կքնեցնեն:

Վիդեբեկի կենդանաբանական այգում նշել են, որ տեղի կենդանաբանները զորակցում են Կոպենհագենի իրենց գործընկերներին, որտեղ քնեցվել եւ գիշատիչների կերակուր էր դարձել մեկուկես տարեկան մեկ այլ Մարիուս ընձուղտը: 

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Կոպենհագենի կենդանաբանական այգում  քնեցվել էր մեկուկես տարեկան առողջ Մարիուս ընձուղտը: Կենդանին խառնարյուն էր: Նման  սերունդն արգելված է:

Նման միջոցին դեմ էին արտահայտվել  եվրոպական բազմաթիվ լրատվամիջոցներ եւ կենդանիների պաշտպանության կազմակերպություններ:  27 հազար մարդ Մարիուսի պաշտպանության ստորագրահավաք էին կազմակերպել, սակայն կենդանաբանական այգու հասցեին ուղղված սպառնալիքները չէին փրկել ընձուղտին: