Սիբիրի բնակիչը շահել է ռուսական վիճակախաղի պատմության մեջ ամենախոշոր շահումը՝ 184,5 մլն ռուբլի: Ներկայումս հաջողակին փնտրում են: Այս մասին հաղորդվում է վիճակախաղի պաշտոնական կայքում:
Հաղորդվում է, որ երջանիկ տոմսը գնել են Սիբիրի դաշնային շրջանի մանրածախ կետերից մեկում: Հաջողակ տոմսում լրացվել է երեք խաղադաշտ՝ յուրաքանչյուրում վեցական թիվ:
Հաղթողին իր մրցանակը շնորհելու համար նրան սպասում են Գոսլոտոյի մոսկովյան գրասենյակում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























