Օվկիանոսի խութերի ուսումնասիրության ժամանակ ռուս գիտնականները Արկտիկայի ջրերում ավելի քան 1500 մետր խորության վրա հայտնաբերել են հսկայական չափերի անհայտ էակի:«Հրեշի» հայտնաբերման պահին իջեցված «Կլավեսին» սարքն աշխատում էր 1600-2000 մետր խորության վրա:
Սկզբում կզոր լուսարձակի օգնությամբ գրանցվել են միայն չճանաչված կենդանի մասնիկներ, սակայն մոտենալուց հետո գիտնականները հատուկ տեխնիկայի օգնությամբ իսկական արկտիկական հրեշի են տեսել, որն իր բնի մուտքի մոտ էր, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:«Հրեշը» հարձակվել է սարքի վրա, սկսել տարուբերել այն: Երբ հետազոտողներին հաջողվել է բարձրացնել «Կլավեսինը» օվկիանոսի հատակից, մետաղական կորպուսի վրա քերծվածքներ ու վնասվածքներ են հայտնաբերվել:
Վլադիվոստոկի գիտնականները դիմել են օվկիանոսային կենսաբանների խորհրդատվությանը՝ նրանց ցույց տալով «հրեշի» լուսանկարները, սակայն վերջիններս չեն կարողացել ճանաչել կենդանուն՝ ասելով, որ նախկինում նմանատիպ ոչինչ չեն տեսել:




























