Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կբացվի երկրում առաջին աճուրդի տունը, որտեղ արվեստի գործեր կվաճառվեն։ Հանդիսավոր բացումը կկայանա փետրվարի 19-ին։
Bogota Auctions աճուրդի տունը բացում է գեղարվեստի եւ ճարտարապետության կոմերցիոնացման ոլորտի միջազգային փորձագետների խումբը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Bogota Auctions-ի բացման օրը կանցկացվի առաջին աճուրդը, որին արդեն 42 լոտ է հայտարարագրված։ Գեղեցիկը գնահատողները իրենց հավաքածուները կհամալրեն կոլումբիական էքսպրեսիոնիզմի նմուշներով՝ Ալեխանդրո Օբրեգոնի, Էնրիկե Գրաուի, Անա Մերսեդեսի, Օյոս Արմանո Վիլյեգասի, Միգել Անխել Ռախոսի եւ կոլումբիացի այլ ներկայացուցիչների ստեղծագործություններով։
Ամենահին աշխատանքը «Մուլատուհի» կտավն է՝ նկարված 1890թ.՝ կոլումբիացի դասական Ֆրանսիսկո Անտոնիո Կանոյի կողմից։ Իսկ ամենաժամանակակից լոտը Պեդրո Ռուիսի փայտի վրա արված զարդանկարն է։


























