Կարսի նահանգի Աքյաքայի քաղաքապետը ավտովթարի արդյունքում տեղում մահացել է:

Թուրքական Iha գործակալության փոխանցմամբ` «Դեմոկրատական» կուսակցության անդամ, Աքյաքայի քաղաքապետ Թուրգութ Թուրանը անձնական մեքենայով Աղջաքալե գյուղի մոտակայքում դեռեւս անհասկանալի պայմաններում ճանապարհից դուրս եկել եւ շրջվել: Քաղաքապետը տեղում մահացել է: