Գերմանիայի Հաննովեր քաղաքում ոստիկանների գործողության արդյունքում PKK-ի 5 անդամ է ձերբակալվել:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Գերմանիայում ապրող քուրդ բնակչության բողոքների հիման վրա ոստիկանությունը անցել է գործողությունների: Գերմանական ոստիկանության 100 աշխատակից գործողություններ են իրականացրել «Փարավան» անվանումը կրող կազմակերպության դեմ, որի արդյունքում ձերբակալվել է 5 հոգի: Ձերբակալվածների մեջ են հիշյալ կազմակերպության նախագահը եւ փոխնախագահը:
Նշենք, որ Գերմանիան 1993-ին PKK-ն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:




























