Այն, որ Հայաստանն ավելի շատ ապրանք է ներմուծում, քան արտահանում, գիտեն բոլորը: Արտահանման դիվերսիֆիկացման բարդ խնդիրները նույնպես գաղտնիք չեն: Դրա հետ մեկտեղ այդ ոլորտում հետաքրքիր փաստեր կան, որոնց մասինմեր հասարակությունը ամբողջությամբ տեղեկացված չէ: Սկզբում նշենք, որ արտահանմանն են հավասարեցվում նաեւ ֆիզիկական անձանց կողմից երկրից դուրս բերվող ապրանքները, որոնք ենթակա են հայտարարագրման: Դրանով էլ հենց բացատրվում են ապրանքների խմբաքանակների փոքր ծավալները: Մեր արտահանման մեջ հետաքրքիր փաստեր կան, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորեւ.

Թեեւ Կոլումբիան գտնվում է հեռավոր Հարավային Ամերիկայում, արվեստի տեղի սիրահարները բարձր են գնահատում ժամանակակից հայ գեղանկարիչների կտավները: Այլ կերպ չես բացատրի Հայաստանից այդպիսի 11 կտավների (0,6 հազար դոլար ընդհանուր արժեքով) արտահանումը դեպի Հարավային Ամերիկա:

Այդ գլուծխործոցների միջին մաքսային արժեքը կազմում է մոտ 50 դոլար: Ամենայն հավանականությամբ, նրանք այդ կտավները գնել են երեւանյան «վերնիսաժից»:

Ի դեպ, այդ կտավները գրավում են շատ զբոսաշրջիկների տարբեր երկրներից, այդ թվում Հնդկաստանից, Չինաստանում, նաեւ Կոլումբիայից:

Հայաստանից կտավների արտահանման հարցում ռեկորդակիրը ԱՄՆ-նն է (2013-ին՝ 308 հատ), ապա գլիս է Ռուսաստանը՝ 126 հատ: Մեծ Բրիտանիա արտահանվել է ընդամենը 18 կտավ, որի միջին մաքսային արժեքը կազմել է 4,3 դոլար:

Եվ կրկին Ամերիկայում, սակայն արդեն կենտրոնական հատվածում, գտնվում է Բելիզ պետությունը՝ 23 հազար քմ տարածքով ու 315 հազար բնակչությամբ: Այնտեղ հիմնականում զբաղվում են սննդի ու թեթեւ արդյունաբերությամբ, ինչպես նաեւ շինարարությամբ: Հիմնական եկամուտները ստացվում են զբոսաշրջությութնից: Սակայն, ամենայն հավանականությամբ, Բելիզում որոշել են բռնել արդյունաբերության ուղին՝ սկսելով, ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ում, ծանր արդյունաբերությունից: Այլ կերպ ասած՝ ինչպես բացատրել այդ ծովափնյա երկրի ավելի քան վեց հազար տոննա թափոնների ու մետաղի լոմի արտահանումը: Այնտեղ հեշտությամբ կարելի է գրանցել օֆշորային ընկերություն…

Թուրք գործարարներն իրենց «կաշվային» հետաքրքրությունն ունեն Հայաստանում: Այս դեպքում տերմինը ունի ուղղակի բնույթ. Նախորդ տարի մեր երկրից Թուրքիա է արտահանվել 140,5  հազար տոննա չմշակված կաշի: Դրա վրա նշված չէ  «Made in Armenia», ուստի տեղաբնակների աչքը «չի շոյում»: Մեր հայրենակիցները հաճույքով են գնում «Made in Turkey» գրությամբ ապրանքներ, որոնք արտադրվում են հենց նույն կաշվից: Այսինքն՝ հումքը հետ է վերադառնում վերամշակված ձեւով ու ավելի թանկ գնով:

Ճապոնիա մեր արտահանման խոշոր խմբաքանակներից էր կոնյակը: Նախորդ տարի արտահանվել է  234,8 լիտր (100% սպիրտի վերահաշվարկով) ազնվական խմիչք:

Ծավալը զուտ խորհրդանշանական է, սակայն  աճի միտումն ակնհայտ է, նախորդ տարի ցուցանիշը 1,3  անգամ քիչ էր: Ըստ հաշվարկների` այսպիսի տեմպերով  յոթ տարի անց կհաղթահարվի հազար լիտրի սահմանագիծը: Նկատենք, որ «թնդությամբ» հայկական կոնյակը կրկնակի գերազանցում է ճապոնական ազգային ալկոհոլային սակե խմիչքին:

Ինդոնեզիայի գծով նույնպես  արտահանում է գրանցվել: Անցյալ տարի այդ երկիր ներմուծվել էր 1 մեքենա` 11,7 հազար դոլար մաքսային արժեքով: Այդ միակ տրանսպորտային միջոցով Ինդոնեզիա արատահանված ապրանքների ցանկն ավարտվում է:

Սմբատ Գրիգորյան