Հավկիթի սպիտակուցը խթանում է ուղեղի ակտիվությունն ավելի լավ, քան արթնացնող ըմպելիքները: Նման եզրակացության են հանգել Քեմբրիջի համալսարանի գիտնականները:

Հավկիթի սպիտակուցը պարունակում է օրեկսին, որն ապահովում է գլխուղեղի տարբեր հատվածների համակարգված աշխատանքը: Ցերեկը հոգնածություն ու քնկոտություն չզգալու համար փորձագետները խորհուրդ են տալիս նախաճաշին ձվածեղ կամ խաշած ձու ուտել, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Օրեկսինի պակասը ցերեկային քնկոտություն է առաջացնում, ուժի եւ աշխատունակության պակաս այն մարդկանց մոտ, ովքեր մտավոր աշխատանքով են զբաղվում: Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե մշտապես օրգանիզմն ապահովենք անհրաժեշտ նյութերով:

Բժիշկները նշում են, որ եթե ձվի սպիտակուցը համեմատենք սուրճի կամ թեյի հետ, ապա ձուն ավելի մեծ ազդեցություն ունի: Կոֆեին պարունակող ըմպելիքներն ուղեղն ակտիվացնում են 1,5-2 ժամով, հավկիթի սպիտակուցն ապահովում է ուղեղի աշխատանքն ամբողջ օրվա համար: