Երեւանի ժամանակով ժամը 20.00-ին սկսվեց հայ-թուրքական արձանագրությունների դեմ բողոքի հանրահավաքը: Չնայած վատ եղանակին, հազարավոր մարդիկ էին հավաքվել Մատենադարանի հարակից տարածքում, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ: Նշենք, որ հանրահավաքի կազմակերպիչն է Հայ հեղափոխական դաշնակցությունը:

Հանրահավաքից հետո մասնակիցները ջահերով երթի դուրս կգան դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ Անմար կրակի մոտ ծաղիկներ կդնեն եւ զոհերի հիշատակին մոմեր կվառեն: